Հոկտեմբերի 5-ից Երեւանում, Արագածոտնի և Արմավիրի մարզերում կգործարկվեն նոր արագաչափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

• Երեւան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ՝ Րաֆֆու եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկից Անդրանիկի եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

• Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

• Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:




Լրահոս