«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 5-ին՝ ժամը 16:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատական նիստը: Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը հաստատեց մեր տեղեկությունը: Նշենք նաեւ, որ նիստը նախագահում է դատավոր Մխիթար Պապոյանը: Ըստ մեղադրանքի՝ Վ. Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Նաեւ խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 մլն ՀՀ դրամ գումար:
ԽԱՉԻԿՅԱՆԻ ԴԱՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ