ԾԱՂԻԿՆԵՐԸ ՀԱՎԵՐԺԱՑՐԻՆ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում նվիրված պատարագին մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պատարագի ավարտից հետո մարդիկ լուռ երթով շարժվել են Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ դրել այնտեղ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով մարտի 1-ի 10 անմեղ զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Զաքար Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Դավիթ Պետրոսյանի, Արմեն Ֆարմանյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադեւոսյանի հիշատակին:




Լրահոս