«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի գանձել 720 հազար դրամ: Կոտայքի ՀՏ-ն նաեւ միջնորդել է, որպեսզի կոնցեռնի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի եւ գործով նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանն այն բավարարել է:
Հիշեցնենք, որ «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: