Ռոբերտ Գիշը պարգևատրվեց պատվոգրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Ձեր նման անվանի մասնագետի հետ»,-ԱՄՆԿալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ռոբերտ Գիշի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես` ներհիվանդանոցային վարակներն արդիական խնդիրներ են և այս առումով կարևոր է աշխարհահռչակ լյարդաբանի թե՛ մեթոդաբանական, թե՛ բուժական աջակցությունը Հայաստանի մասնագետներին։

Ռոբերտ Գիշն Արմեն Մուրադյանին ներկայացրեց Հայկական լյարդաբանների ֆորումի հետ առաջիկա հինգ տարվա կայունացման ծրագրերը։ Նա ընդգծեց Հայաստանի ձեռբերումները հատկապես հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում։
Նախարարը նշեց, որ Հայաստանում շեշտը դրվում է հիմնականում կրթական ծրագրերի, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և պատվաստումների կազմակերպման վրա։

Բարձր գնահատելով Ռոբերտ Գիշի աջակցությունը Հայաստանում վիրուսային և ոչվիրուսային  հեպատիտների կանխարգելման և բուժման գործում`Արմեն Մուրադյանը նրան պարգևատրեց պատվոգրով։
Նշենք, որ Հայաստանի հեպատոլոգիական ֆորումի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում ընթացող միջազգային գիտաժողովը, ուր քննարկվում են հեպատիտ Բ-ին առնչվող հարցեր, միավորել է ոչ միայն Հայաստանի և ԱՊՀ երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի առաջատար մասնագետներին, տարբեր բնագավառների բժիշկներին։




Լրահոս