Հրապարակ. ԲՀԿ-ն ունի մաքսիմում եվ մինիմում ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս` Աժ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ոչ առաջին եռյակում և ոչ էլ տասնյակում չի լինելու: Ըստ “Հրապարակի” աղբյուրների` ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականն զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, որն ի դեպ, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր որոշակի մեքենայությունների հետ կապված կասկածների հողի վրա, ինչն այդպես էլ չբարձրաձայնվեց ու իրավական տեսք չստացավ: Նրա որդին այժմ զբաղեցնում է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը: Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, մաքսիմում ծրագրով`հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ, այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, որովհետև Վարդան Օսկանյանն ընդամենը ցուցակը ղեկավարելու համար է առաջին հորիզոնականը զբաղեցրել: Եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն ձևավորել, ապա մինիմում ծրագրով կփորձի քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել նույն Աբրահամ Մանուկյանին, որը, ըստ ԲՀԿ թերթի աղբյուրի, սիրով վայր կդնի պատգամավորական իր մանդատը և փոխքաղաքապետ կաշխատի: Թե ովքեր են լինելու հաջորդիվ, ԲՀԿ-ում պաշտոնապես լռում են: Թերթի աղբյուրներն ասում են` ոչ մի հայտնի անուն: Հանձնարարվել է տարածքային կառույցների ղեկավարներին` ցուցակներ ներկայացնել: “Ամեն համայնք քվոտա ունի”,- բացատրել է “Հրապարակի” զրուցակիցը: Արդեն 2 օր է` ԲՀԿ-ում ցուցակներ տանել-բերելու վազքի մեջ են: Մի սկզբունք էլ է հստակեցվել` ընտրություններից հետո ով ինչպես է աշխատել, որքան ձայն ապահովել, ըստ դրա էլ կանցնի համապատասխան աշխատանքի քաղաքապետարանում կամ վարչական համայնքներում:




Լրահոս