«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում խոսելով «Ոչ»- ճակատի հավաքներում ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդների բացակայության մասին, ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ «Ոչ»-ի ճակատ չկա:
Ավետիսյանը, մասնավորապես, ասել է. «Պետք է անկեղծ լինել ու ասել, որ բովանդակային առումով, իհարկե, «Ոչ»-ի ճակատ չկա: Կա ընդամենը հայտարարություն «ոչ»-ի գաղափարի շուրջ, եւ կան դրա տակ ստորագրած ուժեր, այլ շարժ չկա»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այդ հավաքներից բացակայությանը, «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանն ասել է, որ դա կապված է «մարտավարական խնդիրներով» եւ հիշեցրել, որ կա մեկ այլ ձեւավորված խումբ՝ «Հանրային փրկության ճակատը», որի հետ իրենք եւս համագործակցում են:
ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանն էլ նշել է, որ տակտիկական առանձնահատկություններով պայմանավորված՝ Տեր-Պետրոսյանը ինչ-որ փուլում կարող է հրապարակ գալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: