Օբաման և Պուտինն ընդհանուր լեզու են գտել. The New Yorker

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին մի քանի տարիներին առճակատման դրության մեջ են գտնվում, սակայն կարողացել են ընդհանուր լեզու գտնել սիրիական կոնֆլիկտի քննարկման հարցում, գրում է The New Yorker պարբերականը:

Օբաման հայտարարել է, որ «ներկա պահին համաշխարհային աշխարհակարգը փորձությունների է ենթարկվում Սիրիայում, որտեղ մի կողմից Բաշար Ասադն է, ով տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել, իսկ մյուս կողմից՝ «Իսլամական պետություն»-ը, որը գլխատում է գերիներին, սպանում է անմեղ քաղաքացիներին և գերեվարում է կանանց»:

Սակայն Պուտինը, ինչպես գրում է պարբերականը, ցանկանում է Օբամային «համաշխարհային ծաղրածուի» վերածել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Պուտինը հիշեցրել է ամերիկացիների՝ այլ երկրներում ժողովրդավարական հեղափոխություններ կազմակերպելու սովորության մասին: Նա նման մարտավարությունը համեմատել է ԽՍՀՄ մարտավարության հետ:

Պարբերականը նշում է, որ Պուտինի արտաքին քաղաքականությունը վկայում է այն մասին, որ նա ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքում որպես ամենաուժեղ խաղացողի դիրքերը, մինչդեռ Օբաման չի պատրաստվում միջամտել դրան:

The New Yorker-ը հավելում է, որ Օբաման պատրաստ է համագործակցել ՌԴ-ի և Իրանի հետ, եթե այդ երկրները օգնեն Ասադի իշխանության տապալման հարցում:




Լրահոս