Մարտի 12-ին քաղաքացի Հովսեփյանից ահազանգ է ստացվել, որ օրվա ընթացքում` տարբեր ժամերի ինքն օգնության խնդրանքով զանգեր է ստացել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, ՀՀ ոստիկանության օգնությամբ, քաղաքացու նշած հեռախոսահամարով պարզել է հասցեն` Մանանդյան 9 շենքի 23-րդ բնակարան, որտեղ էլ մեկնել է ՓՈւՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայրում են գտնվել նաեւ ոստիկանության եւ “1-03” ծառայությանաշխատակիցները: Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են 85-ամյա Հ. Մարգարյանին` առանց ակնհայտ հիվանդության նշանների, որին հանձնել են “1-03” ծառայության աշխատակիցներին: