Հստակ ասվեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության, ինչպես նաև «Հայկական վերածնունդ»-ի կողմից արված առաջարկների մի մասը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների մեջ, իսկ մյուս մասը` ոչ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` բացատրելով հոկտեմբերի 5-ին խմբակցության ոչ միաձայն քվեարկությունը (խմբակցության 5 անդամներից երկուսը քվեարկել էին դեմ, երեքը` ձեռնպահ):
Նրա խոսքով` հենց այդ պատճառով էլ իրենք ազատ էին թողնել քվեարկությունը, որի պատճառով էլ արդյունքներն այդպիսին եղան:
«Ի սկզբանե մենք հայտարարել էինք, որ «այո»-ի ճամբարում չենք և այո’, մենք փաստարկված մեր մոտեցումները պետք է ներկայացնենք: Երեկ ես ասել եմ, որ «Ոչ»-ի ճակատ դեռևս չեմ տեսնում: Դեռևս չի ձևավորվել այնպիսի ճակատ, որ դա համարվի ճակատ և չի ձևավորվի այնպիսի ճակատ, ինչպիսին ձևավորել է «Հայկական վերածնունդը», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան