Իրանը հերքում է ռուսական թևավոր հրթիռներն այդ երկրի տարածքում ընկնելու մասին տեղեկությունը:
Ինչպես հայտնում է իրանական FARS գործակալությունը, Իրանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ նրանք հրթիռի վայր ընկնելու մասին ոչ մի տեղեկություն չունեն, իսկ ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի ակտ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել է այդ լուրերը` հայտարարելով, որ բոլոր արձակված հրթիռները խոցել են նշված թիրախները: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև հայտարարել է, որ CNN հեռուստաալիքի` իբրև թե Իրանի տարածքում վայր ընկած հրթիռների մասին տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան «կոյուղաջրերի ուղղորդումը»: