Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ խմբակցության անդամներ էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի պահվածքին, ովքեր դեմ դուրս գալով խմբակցության որոշմանը, չէին եկել սահմանադրական բարեփոխումների հարցի քվեարկությանը և հայտարարել, որ դեմ են:
Ինչպես հայտնի է` որոշում է կայացվել Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: Էնֆիաջյանը նշեց, որ Էլինար Վարդանյանը երկար ժամանակ չէր գալիս խմբակցությունների նիստերին, համապատասխան պահվածք չէր ցուցաբերում, որոնք էլ պատճառ են դարձել նման որոշման համար:
Նա հերքեց այն խոսակցությունները, թե այդ ամենը կապված է քոչարյանական թևին ԲՀԿ-ից մաքրելու գործընթացի հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում