ԵՄ-ն կարող է ժամանակավորապես չեղյալ հայտարարել Բելառուսի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կարող է մոտ ժամանակներս չեղյալ հայտարարել Բելառուսի և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ պատժամիջոցները, գրում է Sputnik Беларусь-ը:

Նշվում է, որ որոշումը կախված է պետության ղեկավարի ընտրությունների ընթացքից, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 11-ին:

Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները՝ պատժամիջոցների չեղյալ համարման մասին որոշումը կարող է ընդունվել երկուշաբթի օրը: «Եվրամիությունը պետք է արձագանքի բելառուս քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լուկաշենկոյի՝ եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները բարելավվեցին այն բանից հետո, երբ նա ակտիվորեն մասնակցեց Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը, երբ անջատողականներն ու Կիևի իշխանությունները բանակցություններ անցկացրեցին Մինսկում:




Լրահոս