Armenian text to speach

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ընդլայնվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկում ներառել է կուբայական բանկ, ինչպես նաև 10 իրավաբանական և 16 ֆիզիկական անձի։ Համապատասխան ծանուցումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության կայքում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության համաձայն՝ կուբայական Banco Internacional de Comercio, S.A. բանկը պատժամիջոցների ցանկում է ներառվել՝ իբր իրանական ֆինանսական կազմակերպություններին ծառայություններ մատուցելու համար։
ԱՄՆ սահմանափակումների տակ են հայտնվել Իրանում, Իրաքում և Հոնկոնգում գրանցված իրավաբանական անձինք, այդ թվում՝ Իրաքում գործող International Development Bank (IDB) բանկը։ Պատժամիջոցների ցանկում ներառված բոլոր ֆիզիկական անձինք Իրանի քաղաքացիներ են։

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլ է տալիս մինչև հոկտեմբերի 30-ը իրականացնել IDB-ի մասնակցությամբ գործարքների ավարտման համար անհրաժեշտ գործողությունները։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը ենթադրում է ԱՄՆ-ում առկա ակտիվների սառեցում, ինչպես նաև ամերիկյան քաղաքացիների և ընկերությունների համար այդ անձանց ու կազմակերպությունների հետ գործարար հարաբերություններ ունենալու արգելք։




Լրահոս