ԿԸՀ­-ն հաստատեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցառումների ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստոում հաստատեց 2015 թվականի դեկտեմբերի 6­ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հնարաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ` համաձայն ներկայացված ժամանակացույցի` համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու և հանրային իրազեկումների նպատակով հանրաքվեի դրվող սահմանադրության նախագիծը պետք է հրապարակվի մինչև 2015 թվականի հոկտեմբեր 17-­ը:

Հանրաքվեի քարոզչության ժամանահատվածն սկսվում է 2015 թվականի հոկտեմբերի 10­-ից և ավարտվում 2015 թվականի դեկտեմբերի 4-­ին: Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները` անկախ սեփականության ձևից, իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հրապարակեն հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Հետևաբար, ժամկետը լրանում է 2015 թվականի հոկտեմբերի 19-­ին:

Տեղամասերը կկազմավորվեն մինչև 2015 հոկտեմբերի 22-­ը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն տեղամասային կենտրոննում քվերակությունից 40 օր առաջ` 2015 թվականի հոկտեմբերի 17­-ին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8­ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6­ին նշանակելու մասին:




Լրահոս