Սփյուռքի նախարարը հանդիպել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանին եւ Սարո Խոդավերդիին:
Նախարարը շնորհավորել է Պայքար Սվազլյանին՝ Իտալահայոց միության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ կշարունակվեն նույն թափով ընթանալ միության աշխատանքները եւ կնպաստեն Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:  Ուշադրության կենտրոնում էին համայնքի երիտասարդների՝ Սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին մասնակցության, մասնավորապես՝ ուսուցիչների, լրագրողների, երիտասարդ առաջնորդների, մշակութային գործիչների վերապատրաստման, մայրենի լեզվի արագացված ուսուցման հնարավորությունները:




Լրահոս