Շվեյցարական Vacheron Constantin ժամացույցներ արտադրող ընկերությունը ամենաբարդ մեխանիզմ ունեցող ժամացույցն է ստեղծել, գրում է Mirror-ը:
Ժամացույցը կրում է Reference 57260 անվանումը: Անվանումը խորհրդանշական է, քանի որ այն կարող է հենց 57 բարդ գործառույթ իրականացնել: Այն բաղկացած է 2826 փոքր դետալներից:
Ժամացույցը ստեղծվել է անհատական պատվերով: Պատվիրատուն պնդել է, որ ժամացույցը, սկսած երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ը, անձայն գործի, ինչպես նաև ունենա ցերեկային և գիշերային ցուցիչներ, օրացույց և այլ մեխանիզմներ: