Դատապարտյալը կարել է աչքերը եվ հացադուլ հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Մարդու իրավունքների պատշպանի 116 թեժ գիծ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկից ահազանգ էր ստացվել, որ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգից անմիջապես հետո այցելել էին քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Հայկ Գալստյանին: Արդեն հանդիպման ժամանակ դատապարտյալը ժամանակավորապես քանդել էր կարերը, քանի որ աչքերի կոպերը թարախակալվել էին:
Հայկ Գալստյանը աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել էր, որ բողոքներ ունի Քրեակատարողական վարչությունից, քանի որ իր խնդրին լուծում չի տրվում: Դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին:
Դիմումի մեջ մասնավորապես ասվում է, որ մարտի 13-ին դատապարտյալը կարել է աչքերը, և կուլ է տվել մետաղյա քանի իրեր: Նրա խոսքով, հացադուլը չի դադարեցնելու մինչև իրեն չտեղափոխեն “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ “որտեղ կստանա համապատասխան բուժում, այնուհետև տեղափոխվի “Նուբարաշեն” ՔԿՀ:
“Դատապարտյալների հիվանդանոցե տեղափոխելու և ստացիոնար բուժում ստանալու խնդրով Հայկ Գասլտյանը “Նուբարաշեն” ՔԿՀ-ի պետի տեղակալին խնդրել էր դեռևս փետրվարի 18-ին, ով իրեն չէր մերժել, սակայն, ըստ դատապարտյալի, իրեն խաբել են և տեղափոխել “Հրազդան” ՔԿՀ:
Դատապարտյալ Հայկ Գալստյանի դիմումը ընդունվել է վարույթ:




Լրահոս