Այսօր՝ ժամը 10-ին, Սահմանադրական դատարանը կշարունակի ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը: Դիմումներով վիճարկվում են ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները եւ դրանց հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը: Նիստում իր բացատրությունները կներկայացնի դիմողներից Ա. Ղուկասյանը, որը հղումներ կկատարի նաեւ այսօր իր կողմից ՍԴ-ին ներկայացված լրացուցիչ նյութերին:
ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ