ԻՄԱՍՏԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երրորդ օրը հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու եկած ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով «Հանրապետություն» կուակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ նախօրեին արած առաջարկին, ըստ որի՝ ընդդիմությունը պետք է միասնաբար մանդատները վայր դնի, ասել է. ««Դաշնակցություն»-ը միշտ պատրաստ է վայր դնել մանդատները…  Ամեն մի քայլ, որ անում ես, պետք է իմաստ ունենա: Եթե դուք ինձ կարողանաք բացատրել դրա իմաստը…»: Ր. Հովհաննիսյանին այցելել են նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:




Լրահոս