«Սլովենիայի կաթոլիկ եկեղեցին պետք է 80 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարի մահացած մանկապիղծ քահանայի զոհին»,-գրում է News.ru-ն: Նա բռնաբարել է մինչեւ 15 տարեկան տասնյակ աշակերտուհիների, որոնց հետ ծանոթանում էր կրոն դասավանդելիս: 64-ամյա մեղադրյալը, որը գտնվում էր տնային կալանքի տակ, մահացել է ինսուլտից՝ դատավճիռը հրապարակելու նախօրեին: Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Սլովենիայում եկեղեցին պատասխանատվություն է կրում մանկապղծության մեջ մեղադրվող հոգեւորականի համար:
ՄԱՆԿԱՊԻՂԾ ՔԱՀԱՆԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ