Հայաստանի փոխվարչապետը մեկնել է ԱՄԷ, Քուվեյթ եվ Քաթար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ, հայ-քուվեյթյան, հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 19-ին, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետեւ այցը կշարունակի Քուվեյթում եւ Քաթարում:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները կառավարությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման, միջկառավարական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը հանդիպումներ կունենա նաեւ մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:




Լրահոս