Ոսկյա մատանիներ եվ գումար գողացողները ձերբակալվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 18-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Մխչյան գյուղի մի բնակչուհի՝ հայտնելով, որ մարտի 16-ին, ժամը 15.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի պատուհանը բացելով մտել են իր տուն և ննջասենյակից գողացել 2 ոսկյա մատանի ու գումար: Մարտի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները  Մխչյան գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արամ Մ.-ին, 1992  թ. ծնված Համբարձում Ա.-ին և 1992 թ. ծնված Սամվել Խ.-ին. նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Գողոնն առգրավված է: Արամ Մ.-ն, Համբարձում Ա.-ն և Սամվել Խ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս