«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան թիմի երկրպագուների կողմից ճանաչվել է ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը ստացել է հարցվածների 44 տոկոս ձայները: Հարձակվող Անտոնի Մարսիալը, ով սեպտեմբերին լավագույնն է ճանաչվել Պրեմյեր լիգայում, հարցման արդյունքում հայտնվել է երկրորդ տեղում (42 %): Լավագույն եռյակը եզրափակել է պաշտպան Քրիս Սմոլինգը:
Այսպիսով, 27-ամյա Մատան 4-րդ անգամ է ճանաչվում «կարմիր սատանաների» ամսվա լավագույն ֆուտբոլիստ: