Հոկտեմբերի 17-ն Աղքատության վերացման համար պայքարի օրն է: Այն մեր ժամանակների հիմնական բարոյական մարտահրավերներից մեկն է:
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա (International Day for the Eradication of Poverty) զարգացման պատմությունը սերտորեն կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Այդ օրն ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ.ն ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ծայրահեղ աղքատության, բռնության, սովի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար:
Հավաքվածները հայտնեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և միասնական ուժերով հաստատեցին այդ իրավունքների պահպանմանը հասնելու անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունները փորագրվել են նույն օրը բացված հուշաքարի վրա: