Մարտի 17-ի լուսադեմին Նալբանդյան փողոցում գտնվող “Ամստերդամ” կարաոկե ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ նշված կարաոկեի անվտանգության աշխատակիցը և մի երիտասարդ վիճաբանել են: Ըստ ականատեսների` երիտասարդը եղել է կարաոկեի հաճախորդներից և հանկարծակի սկսել է վիճաբանել անվտանգության աշխատակցի հետ, և դա վերածվել է ծեծկռտուքի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը` նշելով որ քննություն է կատարվում:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում