“Հրապարակը” գրում է, թե ընտրությունների արդյունքներով պայմանավորված, մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեեւ շատերին էր սպասվում նույն ճակատագիրը:
Պարզվում է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո: Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, որը վերջերս հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու նրա ծրագիրը:
Խոսակցություններ կան, որ մարզպետի պաշտոնի համար պատգամավորը հարկադրված է որոշակի բիզնես զոհողությունների գնալ՝ հրաժարվել սեփական լճերից եւ ՀԷԿ կառուցելու մտադրությունից, որպեսզի պաշտոնն ստանձնելիս խոցելի չլինի: