Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները հարձակվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի օդանավակայանի վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին շաբաթ օրը հայտնում է Sabaհ թերթը:
Զինյալները ինքնաձիգերով գրոհել են օդամավակայանի տերմինալներից մեկը: Օդանավակայանը հսկող ոստիկանները կրակ են բացել, ինչից հետո քուրդ զինյալները նահանջել են: Անվտանգության ուժերը զինյալների չեզոքացման համար օպերացիա են իրականացնում:
Հավելենք, որ Հաքքարի օդանավակայանի բացման արարողությունը տեղի է ունեցել մայիս ամսին` Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ: