Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչների նախապատրասման բազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում օդային օպերացիայի ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչների նախապատրասման բազան: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Lifenews-ը:

«Սալմա և Լաթակի շրջաններում Սու-24Մ կողմից ռմբակոծվել են մահապարտ ահաբեկիչների նախապատրաստման առաձին շենքեր: Հետախուզության տվյալների համաձայն` արտասահմանյան հրահանգիչները նախապատրաստել են իսլամիստներին դիվերսիոն պատերազմի»,-ասել է նա:

ՊՆ ներկայացուցչի խոսքով` ուսումնական կենտրոնում, մասնավորապես, անցկացվում են նռնակային պայթեցման դասընթացներ:




Լրահոս