Մենք հանրության շրջանում տարածելու ենք Սահմանադրության փոփոխված նախագծի բովանդակային իմաստը, որպեսզի ժողովուրդը կարողանա ընկալել և իր «այո»-ն հիմնավորված ասի: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործընթացին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ հանրության շրջանում կոնսոլիդացիայի կկարողանան հասնել: Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի գործունեությանը` նա ասաց. «Մինչև հանրաքվեի օրը, կարծում եմ «Ոչ»-ի ճակատի քարոզիչները և նախաձեռնողները կծանոթանան փոփոխված նախագծի տեքստին և աստիճանաբար իրենք նույնպես կգնան «այո» ասելու»:
Մելիքյանի խոսքով` ընդդիմադիր գործիչներից շատերը ծանոթ չեն նախագծին և «ոչ» են ասում միայն ընդդիմություն երևալու նպատակով, և որևէ ասելիք այդ ճակատում չկա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան