ՖԻՖԱ-ն չի հետաձգի նախագահական արտահերթ ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի գործկոմը որոշել է չհետաձգել նախագահական արտահերթ ընտրությունները: Դրանք տեղի են ունենալու 2016թ. փետրվարի 26-ին Ցյուրիխում: Որոշումն ընդունվել է Ցյուրիխում տեղի ունեցած արտակարգ նիստում:

FIFA.com-ը հայտնում է, որ նախագահական ընտրությունները կարող էին հետաձգվել, քանի որ Շվեյցարիայի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում ՖԻՖԱ-ի ղեակավար Յոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի  նկատմամբ: Նրանք կասկածվում են կոռուպցիայի մեջ և 90 օրով զրկվել են իրենց լիազորություններից:




Լրահոս