Կանադան այլևս չի մասնակցի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան կդադարեցնի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններում իր մասնակցությունը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի ժամանակավոր հանձնակատար, կանադական Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Տրյուդոն, փոխանցում է ТАСС-ը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Տրյուդոն խոստացել է հաղթանակի դեպքում դուրս բերել կանադական զորքերը Մերձավոր Արևելքից: Իր մտադրության մասին հեռախոսազրույցի ժամանակ նա հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Վերջինս շնորհավորել է Տրյուդոյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի օգոստոսին ԱՄՆ-ն միջազգային կոալիցիայի գլխավորությամբ ռազմական գործողություններ սկսեց Իրաքում, այնուհետև ավիահարվածների տակ հայտնվեց Սիրիան: Հոկտեմբերին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարեց, որ Կանադան ևս կմիանա ահաբեկիչների դեմ պայքարին:




Լրահոս