«Ես կապացուցեմ, որ լավագույնն եմ ամենուր». Ջոն Ջոնսին երկրորդ հնարավորությունն է տրվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC իր անվանացուցակում առաջնությունը պաշտոնապես վերականգնել է Ջոն Ջոնսին, և այժմ նախկին չեմպիոնը կարող է վերսկսել ելույթները: 

Մինչդեռ Ջոնսի վերադարձի գլխավոր նախապայմանը հանդիսանում է դատավորների կողմից սահմանված հանրային աշխատանքների լիարժեք կատարումը:

Լորենցո Ֆերտիտտան նախազգուշացրել է նաև, որ կազմակերպությունը հույսեր ունի, որ Ջոնսն այսուհետ ավելի ջանասեր կլինի և այլևս հուսախաբ չի անի UFC-ին:

Գործող չեմպիոնհ Դենիել Քորմիեն այս նորությունն այսկերպ է մեկնաբանել. «Սա MMA -ի երկրպագուների համար լավ նորություն է: Տղան, որն ապացուցեց, որ հանդիսանում է պատմության մեջ ամենահզոր չեմպիոններից մեկը, վերադառնում է սպորտ: Ինձ համար՝ որպես մրցակցի, սա ամենալավ նորությունն է, որ կարող էի լսել… Երկրպագուները վերջապես կարող են տեսնել երկու լավագույն մարզիկների մենամարտը միմյանց հետ, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ ենք կրկին հանդիպելու»:

Ջոնսն ինքն էլ գոհունակությամբ է լցվել նորությունն իմանալիս և միաժամանակ բոլորին հիշեցրել է` գոտին ումը պետք է լինի:

«Ես երախտապարտ եմ, որ կրկին կարող եմ սիրելի գործով զբաղվել: Ես անհամբերությամբ սպասում են, թե երբ եմ բոլորին ապացուցելու, որ չեմպիոն եմ ամենուր»:




Լրահոս