ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչները «վրեժ» են լուծել իրենց գյուղապետ Արսեն Բազիկյանից: Առիթը եղել է գյուղում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «հաղթանակը»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ 2910 բնակչություն ունեցող այս գյուղի մեծամասնությունն իր քվեն տվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն գյուղապետի «թեթեւ ձեռքով» Սերժ Սարգսյանին են «անցել» այդ ձայները: Գյուղացիներն էլ, տեղեկանալով այդ մասին, փորձել են վրեժ լուծել համայնքապետից եւ օրերս նրան պատկանող 30 հա հողատարածքի ողջ ծառերը գիշերով «կտրել» են: «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետի հետ՝ պարզելու, թե ինչու է կեղծել մարդկանց ձայները, որի արդյունքում պատժվել է. «Չէ՛, նման բան չկա, ծառերն ընտրության հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ իմանամ՝ ինչի համար են հատել, հետո էլ՝ ծառերը իմը չեն, ուրիշինն են, ծառերն իմ ախպորն են ու իրա ընկերոջը»:




Լրահոս