Նախօրեին Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումի գրավաճառները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նրանք քաղաքապետից պահանջել են նշյալ կայարանի հարեւանությամբ իրենց տարածք տալ, որպեսզի կարողանան գիրք վաճառել: Հիշեցնենք, որ վերջերս այդ գետանցումում գործող կրպակներն ապամոնտաժվել էին, իսկ գրավաճառները՝ հավաքել իրենց գրքերը, քանի որ տարածքը գնել է «Գրեյթ Վիկտորյա» ՓԲԸ-ն: «Դիմել ենք, իսկ հիմա էլ սպասում ենք: Տեսնենք, թե ինչ կլինի»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց հուսահատված գրավաճառ Վռամը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ գրավաճառների մի մասը տարածք չգտնելու պատճառով հիմա տանն է, իսկ մյուսները տեղ են փնտրում, որպեսզի գիրք վաճառեն:
ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ