ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հայտարարել է, որ վճռական է տրամադրված քվեարկության հարցում:
«ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու հիանալի հնարավորություն ունեմ: Միայն ես ունեմ ֆուտբոլի այդքան լայն տեսություն: Ես եղել եմ խաղացող, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ, աշխարհի առաջնության կազմակերպիչ, այժմ էլ գլխավորում եմ եվրոպական ֆուտբոլի ամենաազդեցիկ կազմակերպությունը»,- նշել է Պլատինին: