Հրապարակ. Միքայել Բաղդասարովն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել “Արմավիան”, այնուհանդերձ, “Հրապարակի” հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել: Երեկ թերթը փորձել է պարոն Բաղ-դասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին` նա անչափ բարյացակամ ասել է. “Յա վաս սլուշայու”, բայց երբ իմացել է, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասել է` “ես ժամանակը չունեմ”, ու անջատել է հեռախոսը: Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է “Արմավիայի” մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար: Ի դեպ, թերթի հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտել են Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը:




Լրահոս