Մարտի 28-ին ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127/3 շենքի (հանրակացարան) 6-րդ հարկի բնակիչը չի արձագանգում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են “1-02” և “1-03” ծառայությունները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով բացվել է դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1941 թ. ծնված Վեներա Անդրեսյանի դին:
Բնակարանում դի է հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ