![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/tonus-1.jpg)
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակիչների գործով կարծես թե դրական տեղաշարժ կա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 26-ին շինարարության թույլտվություն է տվել «Աշոտշին» ընկերությանը: Այս ընկերությունը շինաշխատանքները կիրականացնի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի հ 46/4 անավարտ բազմաբնակարան բնակելի շենքում:
«Տոնուս»-ից տուժած բնակարանատերերը «Արցախբանկ»-ի հետ կնքած համաձայնագրի հիման վրա պարտավոր են շինարարական կազմակերպության հետ կնքել նախնական պայմանագրեր, որոնց ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լինի: