Զատկի ձուն միմիայն կարմիր պետք է ներկել. քահանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը՝ խոսել է  Սուրբ Զատիկի նշանակության և ծիսակարգի մասին: Ներկայացնելով ծիսակարգի արարողությունն ու նշանակությունը՝ Տեր Կարապետ քահանա Կարապետյանն ասաց, որ մեր սեղաններին պետք է դրված լինի ավանդական փլավը, ձուկը և կարմիր ներկած ձուն:

“Միմիայն կարմիր պետք է ներկել ձուն՝ Քրիստոսի արյան գույն, մյուս գույները հորինված են”,-ասաց քահանան: 
Տեր Կարապետ քահանան խոսեց նաև սխալ ավանդույթի մասին, որն ընդունված է ժողովրդի մեջ.
“Քրիստոսի հարության օրը չեն գնում գերեզմաններ, հաջորդ օրը մեռելոց է, և հենց այդ օրը կարող են տանել մեր ննջեցյալներին Քրիստոսի հարության լուրը”։
Քահանան հիշեցրեց նաև, որ այս շաբաթը մեծ պահքի վերջին շաբաթն է՝ ավագ շաբաթը, երբ մեր Տերը մատնվում է Հուդայի կողմից։ Ավագ շաբաթն է խորհրդանշում Հիսուսի չարչարանքը, խաչելությունը, թաղումը և ապա 3 օր անց հարությունը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր ունի հոգևոր իր խորհուրդն ու պատգամը:




Լրահոս