ՆՇԱՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ նշանվել է դերասան, հումորիստ Դելոն՝ Վահագն Ստեփանյանը: 24-ամյա դերասանի հարսնացուն 23-ամյա ամերիկաբնակ Ռուզաննան է: Զույգը ծանոթացել է համացանցով: Մոտ 3 տարի համացանցով շփվել են, սակայն եղել է մի շրջան, երբ նրանք կապ չեն ունեցել իրար հետ: Շփումը վերսկսվել է նախորդ տարվա սեպտեմբերից: Իսկ հանդիպումը կայացել է այս հունվարին, երբ Դելոն հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ: «Մեր տասնօրյա շփման ընթացքում ամեն ինչ ավելի հստակեցավ: Իմ վերադարձից 20 օր հետո նրան կանչեցի այստեղ»,-նշել է Դելոն: Դերասանի հարսնացուն մասնագիտությամբ վարսահարդար է, Հայաստանում առայժմ չի աշխատում: Զույգը պատրաստվում է ամռանն ամուսնանալ, իսկ մինչ այդ Դելոյի ընտրյալը կապրի իր մորաքրոջ տանը, քանի որ նրանք որոշել են ամեն ինչ հայկական ավանդույթներով անել:




Լրահոս