ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին՝ ուղղված Ս. Սարգսյանին: Նշվում է նաեւ, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցերը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեցինք պարզել մեր տեղեկության իսկությունը: «Հավատացե՛ք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական եւ այլ հարցեր»,-փոխանցեց նա:




Լրահոս