ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՎԻՐԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանը երեկ մտահոգություն է հայտնել դերասան Արմեն Էլբակյանի` հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում հաշմանդամ մարդկանց վիրավորելու վերաբերյալ. դերասանն ասել էր՝ «շաշ, լալոշ, չոլախ»…
Արմեն Էլբակյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել: «Խնդիրն այն է, որ կոնտեքստից դուրս կարելի է խոսքը մեջբերել եւ ձեւակերպել՝ ոնց ուզում են: Իրականում իմ խոսքն այն մասին էր, որ հեռուստատեսությունում եւ թատրոններում հայտնվում են դերասաններ, որոնք ունեն խոսքի արատ, որը եթե կյանքում նորմալ է, բեմի համար, սակայն, լավ չէ: Բոլորը չէ, որ դերասանի խոսք են ունենում կամ արտաքին: Օրինակ՝ Մհեր Մկրտչյանն էլ գեղեցկությամբ չէր փայլում, բայց երբ խոսում էր, աշխարհի ամենագեղեցիկ մարդն էր դառնում: Համենայնդեպս, ես իմ խոսքում ասել եմ, որ Աստված բոլոր մարդկանց ստեղծել է համաչափ՝ անկախ գեղեցկության այն չափանիշներից, որոնք մեզանում կան»,-նշել է Արմեն Էլբակյանը:




Լրահոս