Կիպրոսում կատարվող իրադարձություններն անհանգստացրել են իշխանական վերնախավի ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետական պաշտոնյաներից շատերն իրենց գումարները պահում են Կիպրոսի բանկերում, եւ հիմա, երբ Կիպրոսի կառավարությունը քննարկում է բանկային ավանդները հարկելու հնարավորությունը, նրանք մտահոգված են իրենց ունեցվածքով: Ըստ տարբեր գնահատականների` իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հիմա կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու առաջ, քանի որ ֆինանսական խնայողությունների 60-80 տոկոսը նրանք պահում են Կիպրոսի բանկերում: Ավելին, հայաստանյան շատ բանկերում բաժնեմասեր ունեն հենց կիպրոսյան գործընկերները, եւ մտահոգիչ ապագա է սպասվում նաեւ հայաստանյան մի շարք բանկերի: Թեմայի մանրամասները կփորձենք ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
ԿԻՊՐՈՍՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ