Մարտի 25-ին կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանը, որը մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով էր ներխուժել դանակով եւ հրազենային վնասվածք ստացել, դեռեւս բուժվում է: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Նշենք, որ Վ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, եւ նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Իսկ եթե փորձագիտական եզրակացությամբ պարզվի, որ Վ. Գալստյանը հոգեկան խանգարումներ ունի, հնարավոր է` նա տեղափոխվի հոգեբուժարան, այնուհետեւ ազատվի պատժից:
ԲՈՒԺՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ