Երեկ՝ ապրիլի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դվին գյուղի սեփական տներից մեկի բակում մահացած անձ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել է 42-ամյա Արտուշ Խաչատրյանի դին՝ որովայնի և փորի մասում դանակի հինգից ավելի հարվածով, ինչպես նաև կոկորդը կտրած վիճակում:
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկաններն արդեն հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 19-ամյա Ռաֆիկ Խաչատրյանին, ով ներկայացրել է նաև հանցագործության դանակը, որով կատարել է սպանությունը:
Ըստ ֆոտոլրագրողի, մինչև սպանությունը Ռ. Խաչատրյանը, ով Ա. Խաչատրյանի եղբոր որդին է, վիճաբանել են, և վիճաբանությունը եղել է հողի և շենք-շինության հարցի շուրջ:
Քննիչ Կ. Մելքոնյանի կողմից Ռ. Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ դանակն առգրավվել է: