Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ իրեն բավականաչափ խելացի չի համարում, որպեսզի զբաղեցնի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
«Չեմ կարող ասել, որ ես հիմար եմ, սակայն, ամեն դեպքում, բավականաչափ խելացի չեմ, որպեսզի մասնակցեմ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին»,-Ռոնալդուի խոսքն է մեջբերում Reuters-ը:
Նա նաև նշել է, որ չի մտահոգվում այդ առիթով, քանի որ նա ունի զբաղմունք:
«Դա այդքան էլ սարսափելի չէ: Կարծում եմ, ևս մի քանի տարի ունեմ, որպեսզի ֆուտբոլ խաղամ,-պատմել է ֆուտբոլիստը,-դրանից հետո ես մի շարք հետաքրքիր գաղափարներ ունեմ, քան ՖԻՖԱ-ում նախագահությունը»:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունները կկայանան 2016թ. փետրվարի 26-ին: