ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլորիս մոտ էլ լինում են սայթաքումներ, բառերից մի՛ կառչեք»:

Ռուբեն Հայրապետյան news.am

«Բոլորիս» ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը երեւի իրեն էլ նկատի ուներ, սակայն դեռ մեծ հարցական է՝ իր կողմից հաճախ թույլ տրվող «սայթաքումներն»  իրոք լեզվի սայթաքում էին, թե լավ էլ գիտակցված խոսքեր: Մասնավորապես նորություն չէ, որ Ռ. Հայրապետյանը սպառնալիքներ հնչեցնելու մեծ վարպետ է, եւ, իհարկե, դա սայթաքում որակելով՝ հարմար է «տակից դուրս գալը»: Նաեւ, անշուշտ, ՀՀԿ-ականին հատուկ տեխնոլոգիա է՝ ինչ իրեն ձեռնտու չէ (տվյալ դեպքում Հենրիխ Մխիթարյանի խոսքերը), սայթաքում անվանել ու անցնել առաջ: Փաստորեն, մարդ որքան էլ քաղաքականությունից հեռանա, թեկուզ սպորտում էլ ՀՀԿ-ական է մնում:




Լրահոս