Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ՝ նոյեմբերի 10-ին մեկնարկեց խորհրդարանի արտահերթ նիստը:
Կառավարության նախաձեռնությամբ գումարված նիստի օրակարգում մոտ 6 տասնյակ հարցերի թվում ընդգրկված են փոփոխություններն ու լրացումները Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին օրենքում՝ երկրորդ ընթերցմամբ, սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքում:
Նիստի ընթացքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: