Մեղրաձորի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ ցիանային արտադրության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 6-ին Մեղրաձորի բնակիչները Մեղրաձոր գյուղում բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ ցիանային արտադրության, հաղորդում է “ԷկոԼուրը”:
Բնակիչները լսել են, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ “Մեղրաձոր Գոլդ” ընկերության ներկայացրած ցիանային արտադրության նախագծին: Մեղրաձորցիները պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել եւ ակնկալում են լրատվամիջոցների մասնակցությունը: Բողոքի ակցիային կմասնակցեն “ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, “Էկոլոգիական ակադեմիա” ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը:
“Եթե ցանկանում եք մասնակցել բողոքի ակցիային, ապա մեղրաձորցիները պատրաստ են ձեզ ապահովել փոխադրամիջոցով: Մեքենան ապրիլի 6-ին` ժամը 11:00-ին, կսպասի լրագրողներին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնվերսատորիայի մոտ: Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել այսօր մինչեւ ժամը 15:00-ը` զանգահարելով 091876876 հեռախոսահամարով Գարսեւանին”,-ասված է “ԷկոԼուրի” հաղորդագրության մեջ:




Լրահոս